Ռուբեն Վարդազարյան․ Ասել եմ, որ հրաժարական չեմ տա, շարունակում եմ մնալ այդ որոշմանը
ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում քրեական գործեր քննող դատավորների հետ` փաստացի իրեն դիրքավորելով որպես ԲԴԽ նախագահ և հավաստիացնում, որ Ռուբեն Վարդազարյանը հեռանալու է: Այս մասին գրել է mediaport տելեգրամյան ալիքը։
Տելեգրամյան ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կալանքներ կիրառելու ու խիստ պատիժներ նշանակելու հարցն է: Դատավորները զգուշորեն են արձագանքում, թեև որոշները առերևույթ դրական հակվածություն են ցույց տալիս: Առաջիկա զարգացումները այս առումով ցույց կտան` ովքեր են Ջհանգիրյանին հավատացողները: Առանձին կանդրադառնանք այդ դատավորներին:
News.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Որոշմանս մեջ ոչինչ չի փոխվել, ասել եմ, որ հրաժարական չեմ տա, շարունակում եմ մնալ այդ որոշմանը»։
Նա նշեց՝ ինքը չի նկատել, որ Ջհանգիրյանն ինտենսիվ հանդիպումներ ունենա դատավորների հետ։
Հարցին՝ ինչպիսի՞ն են իր և Ջհանգիրյանի հարաբերությունները, ԲԴԽ նախագահն ասաց. «Նորմալ, գործընկերային»։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբարը՝ Դավիթ Խաչատուրյանը, ընտրվեցին ԲԴԽ անդամներ։
Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու հարցը բավականին լայն քննարկման առիթ դարձավ։ Նշվում էր, որ 65 տարեկանը լրացած անձը չի կարող է ԲԴԽ անդամ ընտրվել, սակայն Ջհանգիրյանը շեշտում էր, որ իրավաբան-գիտնականների համար ԲԴԽ անդամ դառնալու համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».