ՊԳԿ-ն հրատապ օգնություն կտրամադրի Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին:
Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:
Փետրվարի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղկալ Արման Խոջոյանն ու ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրել են ծրագրի մեկնարկային փաստաթուղթը։
«Այս ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է, և մենք պետք է միասնական ուժերով աշխատենք, որպեսզի ֆերմերներին տրամադրվող աջակցությունը լինի ոչ միայն թափանցիկ ու թիրախավորված, այլև ցուցաբերվի ճիշտ ժամանակին։ Մեր նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օժանդակել այս ծրագրի շուտափույթ իրականացմանը», - նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Ծրագիրն ունի նաև շահառուների, ֆերմերների, կառավարության աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման բաղադրիչ` հասարակության իրազեկվածության մակարդակի և գործնական գիտելիքների բարձրացման, արտակարգ իրավիճակներում առաջնահերթ գործողությունների ավելի լավ բացահայտման համար, ինչը թույլ կտա նրանց ավելի սահուն ու արագ կողմնորոշվել ու վերականգնվել ճգնաժամային իրավիճակում:
Ծրագրի շահառուների ընտրության համար կօգտագործվեն հատուկ սահմանված չափորոշիչներ, որոնց համաձայն ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես կանայք, երեխաներն ու տարեցները, ինչպես նաև տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրի իրականացման բոլոր փուլերում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
«Ծրագիրը ՄԱԿ-ի՝ հակամարտությանն ուղղված արձագանքման ծրագրի մաս է կազմում, և այն ուղղված կլինի հակամարտությունից տուժած անապահով մարդկանց անմիջական կարիքների ապահովմանը, մասնավորապես՝ պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը։ Սակայն, բացի վերը նշվածից, առաջիկա գյուղատնտեսական սեզոնին ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», - նշել է ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.