ՀՀ հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր
«Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, ով IT ոլորտում բազմաթիվ նախագծերի հեղինակ է և ունի մեծ ներդրումներ ու բիզնես հետաքրքրություններ նշված ոլորտում, իր թիմի և IT այլ առաջատար մասնագետների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է, թե ինչպես պետության համար ապահովել առավել արդյունավետ կառավարում ու թափանցիկ մենեջմենթ, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա, որպեսզի այդ գործընթացը կախված չլինի այս կամ այն անձի ցանկությունից։
Հիմնադրամից հայտնում են, որ աշխատանքային քննարկումից հետո Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ հետևյալ քայլերը.
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Պետական կառավարման համակարգի կենտրոնացված էլեկտրոնային կառավարում,
- Բարձր տեխնոլոգիաներով ռազմարդյունաբերության վերազինում,
- Որպես առաջատար տեխնոլոգիական երկիր` դիրքերի ամրապնդում,
- Կադաստրի գործառույթներում առաջատար տեխնոլոգիաների պարտադիր ներդրում և կիրառում,
- Առաջատար տեխնոլոգիաների կիրառում գյուղատնտեսության ոլորտում,
- Ֆինանսատնտեսական ոլորտում առաջատար տեխնոլոգիաների համալրում,
- Կրթության ոլորտում տեխնոլոգիական արդիականացում,
- Գիտության խթանում բարձր տեխնոլոգիաներով,
- Աշխատանքի և աշխատուժի վերաորակավորում։
Այս կետերից յուրաքանչյուրն առավել համապարփակ կներկայացվի և կդրվի քննարկման հանրային լայն շրջանակներում:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.