ՌԴ ԱԳՆ. Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ
Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Դրանք անցկացվում են մեր երկրի սահմանների մոտ՝ այդպիսով սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Այնպիսի տպավորություն է, որ Սև ծովում ԱՄՆ 6-րդ նավատորմը շտապում է թշնամու գտնել: Տվյալ կապակցությամբ սադրիչ հայտարարություններ են հնչել Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների կողմից: Վաշինգտոնը դաշնակիցների հետ, իբր, նպաստում է Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար Վաշինգտոնը պետք է ազդի Կիևի վրա՝ Մինսկի համաձայնագրերի կատարման առումով:
Ավելի վաղ 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նավերը երկու թուրքական F-16 կործանիչների աջակցությամբ փետրվարի 9-ին Սև ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք ենթադրում են պայմանական հակառակորդի սուզանավի որոնում և հայտնաբերում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.