Последние новости

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են հրաժարվել տուգանքներից

Լրագրողական մի շարք կազմակերպություններ անընդունելի են համարում վիրավորանքի և զրպարտության քրեականացումը և կառավարությունից պահանջում են անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից, տեղեկացնում է ArmeniaToday.news:

Կազմակերպությունների համատեղ հայտարարությունը հանրային քննարկման ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։ Դեռևս 2010 թվականին գործուն մասնակցություն ունենալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացում՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս նպատակ էինք հետապնդում ձևավորել ժողովրդավարական հասարակությանը հարիր՝ լրատվական դաշտը կարգավորող միջավայր։ Իսկ այսօր մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։  

Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք

- ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից,

- Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական մտահոգիչ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:   

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОМУ ПРЕДОСТАВИЛИ НАЛОГОВЫЕ ЛЬГОТЫ?
      2024-04-18 06:44

      За счет налоговых льгот бюджет Армении в 2024 году недополучит 630 млрд драмов, или более 1,5 млрд долларов по нынешнему курсу. Об этом во время обсуждения 17 апреля заявил доктор экономических наук Вардан БОСТАНДЖЯН, передает NEWS.am.

    • СЮНИК ОКАЗАЛСЯ В ТУРЕЦКИХ КЛЕЩАХ
      2024-04-18 06:40

      Как передает Aysor.am, тюрколог Варужан ГЕГАМЯН пишет: «Уход России из Арцаха означает для нас две главные вещи. Полное уничтожение субъектности Арцаха. Чтобы вновь освободить Арцах, в буквальном смысле слова, мы должны начать не с нуля, а с минуса.

    • МВФ ПРОГНОЗИРУЕТ 6-ПРОЦЕНТНЫЙ РОСТ
      2024-04-18 06:37

      Рост экономики Армении на 2024 год составит 6,0%, а в 2025-м – 5,2% (по сравнению с 8,7% по итогам 2023 года). Об этом говорится в прогнозе мировой экономики (World Economic Outlook) на 2024 год от Международного Валютного фонда, передает Sputnik Армения.

    • Сатановский: ИСТОРИЯ РОССИИ ПОСЛЕДНИХ 300-350 ЛЕТ В ЗАКАВКАЗЬЕ ПОДОШЛА К КОНЦУ
      2024-04-18 06:34

      История последних 300-350 лет Российский империи, а потом Советского Союза, на излете Российской Федерации на Северном Кавказе, и в Закавказье, и в Средней Азии подошла к концу. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил президент российского Института Ближнего Востока Евгений Сатановский.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ