Տարոն Մարգարյանը առաջադրված մեղադրանքին հումորով է վերաբերվում
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին Facebook-ում գրել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը:
Փաստաբանը Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նկարագրված փաստերը որակում է իբրև «դարի հանցագործություններ»՝ միաժամանակ որոշ հանգամանքներ ներկայացնելով:
Նա հայտնում է, որ իր պաշտպանյալը 2021թ. փետրվարի 7-ից առողջական խնդիրներով պայմանավորված՝ գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում: Փետրվարի 11-ին տեղեկացել են, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրն իրենք կապ են հաստատել քննիչի հետ ու պայմանավորվել, որ փետրվարի 13-ին Տարոն Մարգարյանը կվերադառնա ՀՀ և կներկայանա քննչական կոմիտե, ինչը և արել է:
«Այդ օրն էլ պարզել ենք, որ նախաքննական մարմինը, «մոռանալով», որ փետրվարի 11-ին մեզ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, նույն օրը պարոն Մարգարյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում»,- գրում է փաստաբանը:
Բացի այդ, ըստ նրա՝ նախաքննական մարմինը մինչ օրս իրենց չի տրամադրել մեղադրանքի մեջ վկայակոչված փաստաղթերը (անհատական ակտեր, հատակագծեր, գեոդեզիական և քաղաքաշինական փաթեթներ և այլն): Փոխարենը քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրելու մասին:
«Պետք է փաստեմ, որ պարոն Մարգարյանն այս ֆարսին վերաբերում է հումորով:
Իսկ ես պարզապես ֆիքսեմ կարևոր մի բան ևս. այս քրեական գործը քննող քննիչները, գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, ուստի վստահորեն կարելի է նշել, որ քրեական գործով իրականացվող գործողությունները, որոնցով խախտվում են պաշտպանյալիս և այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, ոչ թե անփորձության և տգիտության, այլ ուղղակի դիտավորության արդյունք են... թե որտեղից է գալիս այդ դիտավորությունն ու ինչ նպատակ է հետապնդում, վստահաբար կպարզենք հետագայում»,- նշում է փաստաբանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 17:50
Будут ли представители европейской миссии наблюдателей EUMA находиться на границе или проводить время в ресторанах – разницы нет. Такое мнение выразил доктор политических наук Стэнфордского университета Артур ХАЧИКЯН.
-
2025-04-08 15:21
Следственный комитет Армении завершил судебно-медицинскую экспертизу по делу о гибели депутата парламента Мгера Саакяна.
-
2025-04-08 15:19
По нашим предварительным данным, около 50 представителей гражданского общества Армении подверглись фишинговой атаке в приложении Signal от имени посла ЕС в Армении Василиса Марагоса. Об этом написал на своей странице в Facebook эксперт по информационной безопасности Артур Папян.
-
2025-04-08 15:16
Нормализация отношений Турции с Арменией зависит от выполнения Ереваном требований Баку, заявил старший советник Эрдогана. Об этом сообщают азербайджанские СМИ.