Սյունիքում կկայանա անվտանգային հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստը
Փետրվարի 19-ին Սյունիքում կկայանա Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նիստին մասնակցելու են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ.
«Նիստը տեղի կունենա Գորայքում: Նիստի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրներն արձանագրելն է, օպերատիվ կերպով այդ խնդիրներին լուծում տալը, իսկ այն խնդիրները, որոնք օպերատիվ լուծման ենթակա չեն, կներկայացնենք կառավարություն»,-ասել է Արմեն Խաչատրյանը։
Սյունեցի պատգամավորը հայտնել է նաև, որ սա աշխատանքային խմբի երրորդ նիստն է:
Հիշեցնենք, որ Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծվել է վարչապետի որոշմամբ՝ հունվարի 15-ին:
Այս օրերին «Փաստինֆո»-ն զրուցել է Սյունիքի տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, որոնք ահազանգել են անվտանգային բազմաթիվ խնդիրների մասին. Ադրբեջանցիները շարունակում են մետր առ մետր առաջ գալ, արձակել կրակոցներ, որի հետևանքով գյուղացիները վախենում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվել, սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, որի հետևանքով որոշ բնակիչներ լքում են իրենց բնակավայրերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:49
Парламент Армении единогласно одобрил межгосударственное соглашение, определяющее условия деятельности Российско-Армянского университета (РАУ). За проект документа проголосовали 85 депутатов.
-
2025-07-03 15:47
Официальный представитель МИД РФ Мария Захарова сообщила РИА Новости, что доступ консульских сотрудников к 13 задержанным в Азербайджане гражданам России согласован.
-
2025-07-03 15:45
Парламент Армении принял поправки к Кодексу об административных правонарушениях и закону "Об обеспечении безопасности дорожного движения". "За" проголосовали 63 депутата, против – 0, воздержались – 25.
-
2025-07-03 15:43
Парламент Армении созовет еще одно внеочередное заседание. Об этом заявили спикер парламента Ален Симонян и глава фракции "Гражданский договор" Айк Конджорян.