Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ CDI-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎ
Այսօր տեղի է ունեցել Միջազգային կենտրոնամետ դեմոկրատների՝ CDI , գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել և ընդունվել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին բանաձև։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ջանքերով, «Ժառանգություն» կուսակցության հետ միասին հաջողվել է մի շարք կարևոր առաջարկություններ ներառել բանաձևի մեջ։
Մասնավորապես, ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության կարևորությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում։
Անդրադարձել է ռազմագերիների և զոհվածների աճյունների փոխանակման խնդրին։
Կոչ է արել իրականացնել ռազմական հանցագործությունների պատշաճ հետաքննություն և պատժել մեղավորներին։
Ադրբեջանին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, պահպանել տարածաշրջանի կրոնական և մշակութային հուշարձանները։
Բանաձևը հղում է անում այդ թվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին (հիշեցնեմ, որ այն պարունակում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք), ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության վրա, որով վերահաստատվում է Արցախյան կարգավորման համար Հիմնարար սկզբունքների և էլեմենտների կարևորությունը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.