Последние новости

ԱԺ նախկին պատգամավոր. Մեր ռազմատեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել

Մեր ռազմատեխնիկայի մեծ մասը վնասված չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա պարզաբանեց, որ դա պարզ է դառնում Բաքվում տեղի ունեցած շքերթի կադրերից:

«Հավանաբար, տեխնիկան թողել են զորամասերում, որպեսզի այն տեղափոխվի Ադրբեջան»,-ենթադրեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ էր վարում ոչ թե հանձնելու, այլ ստանալու շուրջ, սակայն կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք սպեկուլյացիա են անում դրանով: «Մենք խոսում էինք փոխզիջման մասին: Դա ենթադրում էր Արցախի կարգավիճակի որոշում և Լաչինի ու Քարվաճառի ճանապարհների հսկողություն, այլ ոչ թե տարածքների կորուստ, բանակի և պետության գլխատում, ինչպես տեղի ունեցավ այսօր: Այդ քաղաքական գործիչների տրամաբանությամբ մենք չպե՞տք է աշխատանքներ կատարեինք Ֆիզուլիում, Ջաբրայիլում և այլ վայրերում, որտեղ կանգնած էին մեր զինվորները: Որոշ մարդիկ պարզապես փորձում են օգտվել այդ հարցից, որպեսզի ներառվեն օրակարգում կամ իրենց գոյության մասին հիշեցնենք»,-հավելեց նախկին պատգամավորը:

Նա զարմանք հայտնեց Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե Շուշին դժգույն քաղաք է, նա հիշեցրեց, որ Շուշիում ավելի շատ ներդրումներ են կատարվել, քան Ստեփանակերտում:

«Մարդիկ արդեն անցել են ցինիզմի և ստի բոլոր սահմանները, փորձում են ցանկացած գնով երկարացնել իրենց իշխանությունը: Նրանք երկիրը տարել են դեպի դեսպոտիզմ և տոտալիտարիզմ: Իշխանությունն այլևս նրանց չի պատկանում: Նրանք նախ հեծանիվով էին երթևեկում, իսկ այօսր չեն կարողանում հանգիստ հասնել աշխատանքի, իսկ երկրի շատ մարզեր նրանց մուտքն ընդհանրապես փակ է: Հասկանալով, որ ընտրություններին չեն հավաքի ձայների 5 տոկոսը՝ նրանք որոշել են իրենց ապահովագրելու համար նվազեցնել շեմը մինչև 4 տոկոս»,-նշեց Սահակյանը:

Նա նկատեց, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ ռազմագերիների վերադարձի և Արցախի կարգավիճակի հարցերն առաջ տանելու փոխարեն Փաշինյանը դրանք ձախողեց, ապա պատասխանատվությունը գցեց այլոց վրա:  

Փետրվարի 20-ի հանրահավաքը կլինի սկզբունքային և բազմամարդ: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու չենք կիրառում մեթոդներ, որոնք կիրառել են մեր դեմ, ինչու փողոցներ չենք փակում: Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով: Մեր նպատակն է սահմանադրական մեթոդներով հասկացնել, որ ներկայիս ուժերի՝ իշխանության մնալու ամեն օրը սպառնալիք է մեր պետության համար: Նման տեմպերով մենք կկորցնենք Սյունիքը՝ հաշվի առնելով այն, որ իշխանությունն ասում է, որ մարզում ճանապարհների որոշ հատվածներ անցնում են «Ադրբեջանի տարածքով», այսինքն՝ դեպի Իրան մեզ համար կարևոր ուղղությունը վերահսկում է թշնամին: Մարդիկ վախենում են, որ գիշերը իրենց կգլխատեն, վախենում են, որ կարող են գերի ընկնել»,-եզրափակեց ՀՀԿ ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ