«Պատրոն Դավիթի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում
Զենք-զինամթերքի առևտրով զբաղվող գործարար, «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը դարձյալ հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:
«Իմ և իմ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում և մեզ ազատությունից ակնհայտ ապօրինի կարգով զրկել են։ Իրականությունն ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը։ Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացիաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում»,- ասվում է հայտարարության մեջ:
Գալստյանը պնդում է, որ ՊՆ-ին իր մատակարարած զինամթերքը համապատասխանել է պայմանագրով սահմանված չափորոշիչներին և սահմանված կարգով անցել փորձարկումներ։
Գալստյանը եզրակացնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակը իրեն «պատերազմում պարտության համար մեղավորների» «թոփ հնգյակում» տեղավորելն է:
«Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում, չնայած բոլոր փորձերին, չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել»,- նշում է գործարարը:
Ի դեպ, այսօր ժամը 16։00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ իբրև խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.