Մակունց․ Սերժ Սարգսյանի շեշտադրումներն արտացոլված չէին նրա քաղաքականության մեջ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Մակունցը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
«Այն շեշտադրումները, որ անում է Սարգսյանն իր հարցազրույցի ընթացքում, որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում օրինակ` 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ի արտահերթ ընտրություններ ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ նախընտրական որևէ գործընթաց չկար կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում»,–ասաց Մակունցը։
Նրա խոսքում`այս տարիներին, ընդհակառակը, հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում:
Մակունցը նշեց, որ ցանկացած շերտ, որը փորձ է կատարել որևէ կերպ այլ դիսկուրս ներմուծել քաղաքական դաշտ, արժանացել է ծայրահեղական պիտակումների: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է այս հարցազրույցն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն այլևս չկա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.