Последние новости

Ադրբեջանցիները Քարին Տակում տներ են ոչնչացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում ադրբեջանցիները առանձնակի վայրագություններ են ցուցաբերում հայկական այն հուշարձանների /խաչքարեր, կոթողներ/ նկատմամբ, որոնք նվիրված են արցախյան ազատամարտին: Մասնավորապես՝ Քարին Տակում պղծել են պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանը, բայց վայրագությունները շարունակվում են։

 


Բարբարոսությունը փաստող՝ համացանցում հայտնված նոր տեսագրությունների համաձայն՝ ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև երբեմնի բնակելի տները։

Հրապարակված տեսանյութում ադրբեջանցիները բեռնատար մեքենայի կցորդիչը միտումնավոր բլրից գլորել են ձորում գտնվող տան ուղղությամբ, տեղեկացնում է Փաստինֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ