Последние новости

Ադրբեջանին անցած գյուղերի բնակիչների համար Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի արդյունքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների:

Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է ԱՀ իշխանությունների քաղաքական օրակարգում:

ԱՀ նախագահն ընդգծել է, որ նախընտրությունը տրվում է այդ գյուղերի բնակիչների՝ համախումբ սկզբունքով վերաբնակեցման տարբերակին:

Բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ