Աշխարհազորայինները միանվագ աջակցություն կստանան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում, որով կանոնակարգվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է ԱՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ԱՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին: Կանխիկ եղանակով միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։
Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».