Իգոր Մուրադյանին ու Վիգեն Շիրինյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին ընդառաջ Իգոր Մուրադյանին և Վիգեն Շիրինյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին: Հարությունյանն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Արցախյան շարժումն իր բնույթով ու բովանդակությամբ կարելի է բաժանել մի քանի փուլի՝ սկսած քսաներորդ դարի առաջին տասնամյակներից: Այդ մեծ պայքարի թոհուբոհում մենք միշտ ունեցել ենք նվիրյալներ, որոնք իրենց օրինակով ու վարքով մեր ժողովրդին առաջնորդել են այն ճանապարհով, որը տանում է դեպի ազգային նպատակների իրականացում: Այդ երախտավորների թվում են Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներ Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանը»,–գրել է նա։
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախյան շարժման բոլոր նվիրյալներին` շեշտելով, որ պարտավոր ենք շարունակել նրանց գործն այս դժվարին պայմաններում:
Նշենք, որ Իգոր Մուրադյանը քաղաքագետ է, տնտեսական գիտությունների թեկնածու։ Մուրադյանը նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։ Մահացել է 2018 թվականի հունիսի 17-ին Երևանում երկարատև հիվանդությունից։
Վիգեն Շիրինյանն ազատամարտիկ է, Արցախյան շարժման մասնակից։ 1991 թվականին Շիրինյանի առաջարկությամբ միավորված մի շարք ջոկատներ մասնակցել են Շահումյանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը։ Մարտակերտի քաղաքային մարզադաշտը վերանվանվել էր ի պատիվ Վիգեն Շիրինյանի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.