Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը
«Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը ձերբակակված են երեք հոդվածներով»,-ԱԱԾ դիմաց աշխատող լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, հադվածներից մեկը վերաբերում է ազգային, ռասայական թշնամանք պարունակող կոչերի տարածումը, մյուս հոդվածը վերաբերում է թշնամանքի տարածմանը, հաջորդը՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելը։
«Դե պատկերացրեք, ռազմական դրության ժամանակ 44 օր մեզ խաբում են, հիմա ինչ-որ տեղեկատվության կանոնները խախտելու համար ձերբակալում են Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, որոնք այս ողջ ընթացքում ապահովում էին իրական պետական քարոզչությունը։ Այս երեք հոդվածներն են՝ 226, 226/2, 307/4»,-ասաց նա։
Մելիքյանն ասաց, բերման ենթարկված Մհեր Ավագյանը ևս ձերբակալված է, նրան մեղադրում են մեկ հոդվածով, քննչական գործողություններ են իրականացվում։
Փաստաբաններն ասացին որոշումը լինելուց հետո բողոքարկելու են ձերբակալության իրավաչափությունը։
«Մեզ խնդրում են, որպեսզի դադարեցնենք այս հավաքը։ Հույս ունենանք, որ վաղը կունենանք դատական նիստեր, քանի որ սա ծաղր է, խայտառակություն է, քաղաքական հետապնդում է»,-ասաց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 04:57
Посол Ирана в Армении Мехди Собхани раскритиковал заявление, принятое на саммите Организации исламского сотрудничества, указав, что содержащиеся в нем формулировки нарушают территориальную целостность Армении и не соответствуют официальной позиции Тегерана.
-
2025-07-09 04:52
Секретарю фракции "Армения" Арцвику Минасяну также предъявили обвинения и избрали подписку о невыезде в качестве меры пресечения.
-
2025-07-09 04:49
В одной из воинских частей Минобороны Армении военнослужащие пострадали, по предварительным данным, от разрыва минометного снаряда.
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.