Աղասի ԵՆՈՔՅԱՆ․ ՔԱՆԻ՞ ՀՈԳԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՇՈՒՇԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Առանց դատարանի որոշման՝ իրականացվել է ապօրինի խուզարկություն ինչ-որ ֆեյքի բռնելու համար, իսկ Շուշին հանձնողներից ոչ մեկը չի ձերբակալվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ձերբակալությանը:
«Պարզվեց, որ այս ամենը նրա համար է, որ ԱԱԾ-ն կարողանա բացահայտել «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյքին: Ամբողջ ԱԱԾ-ն իրար է խառնվել, առանց դատարանի որոշման՝ իրականացվել են խուզարկություններ: Տեսեք՝ քանի հոգի է ձերբակալվել ֆեյք բռնելու համար, իսկ քանի՞ հոգի է ձերբակալվել Շուշին հանձնելու համար, ասեմ՝ զրո»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Նա նշեց՝ ձերբակալությունները միտում ունեն վախեցնելու փետրվարի 20-ի ակցիայի մասնակիցներին:
«Կա միտում՝ վախեցնելու քաղաքացիներին, որ քիչ գան, քանի որ ԱԱԾ կա, որը հետապնդում է այն քաղաքացիներին, որոնք ակտիվ են, իսկ սրանք աննախադեպ ճնշումներ են նրանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Նա նշեց՝ կառավարությունը շատ հետևողական է իրեն վիրավորողների նկատմամբ, և տվյալ ոլորտում նոր օրենքների նախագիծ կա: Իշխանությունը ձեռնարկել է ազատ խոսքն արգելելու նոր արշավ։ Սա ոչ միայն պատասխանատվությունից խոսափելու համար է, այլև հուշում է նոր դավաճանություն նախապատրաստելու մասին։
«Իշխանությունը շատ նրբանկատ է դարձել իրեն վիրավորողների կամ հայհոյողների նկատմամբ: Ազգային ժողովը լեցուն է օրենքներով, որոնք միտված են մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Երեկ նաև ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, իսկ բերման են ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.