Վանեցյան․ Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին
Իշխանությունն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի ընդդիմադիրներին։ Այս մասին Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժան կազմակերպած հանրահավաքին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա վերջին օրերի ձերբակալումներն ապօրինի որակեց։
«Նկատի ունեմ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի ձերբակալումները։ Կան ավելի ծանր հանցագործություններ, ավելի կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են ՀՀ անվտանգությանը։ Բայց իրենք ինչ են անում, կարևորում են ինչ– որ ֆեյք, որն, իբրև, վիրավորել է իշխանություններին, հետո ասում են, որ այդ ֆեյքի էջը կառավարում են Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։ Նրանց ճանաչողները լավ գիտեն, որ դա անհնար է, նրանք ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքը բաց արտահայտեն, ինչը միշտ են արել, նրանք չեն թաքնվել ինչ–որ ֆեյքի հետևում»,–ասաց Վանեցյանը։
Նա հայտարարեց, որ այդ քրեական գործերը շինծու են և համոզմունք հայտնեց, որ շատ շուտով ամեն ինչ կբացահայտվի և մարդիկ ազատ կարձակվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.