Սեյրան Օհանյան. Բանակը պետք է մերժի այս իշխանություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական բանակը պետք է մերժի նրանց, որոնք չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայոց բանակը պետք է մերժի այն մարդկանց, որոնք իրեն թիկունք չեն կանգնել: Պետք է մերժի այն իշխանություններին, որոնք զորահավաք չեն կատարել, չեն լրացրել բանակի շարքերը մինչև վերջ պայքարելու համար: Աօպրիլյան պատերազմից հետո չեն գնել այն ժամանակակից ավիացիայի, ԱԹՍ-ների այն խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայոց զինվորին:
Այս ամենի արդյունքում հայոց բանակը ժողովրդի հետ միասին համապատասխան քայլեր պետք է կատարի այս հոգեբանական իրավիճակից, այս հոգեկան արգելակված իրավիճակից: Այդ վիճակը հասկանալի է, ամեն տուն սուգ է մտել, մարել են այն ճրագները տների»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը հավելեց, որ բանակը երեք քայլ պետք է կատարի. «Առաջինը՝ ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի՝ այս իրավիճակից դուրս հանելու համար՝ ճիշտ նշելով զոհվածներին, անհետ կորածներին, գերության մեջ գտնվողներին, որոնց առջև մինչև գետին խոնարհվում ենք:
Հայոց բանակը այսօր սահմանում պետք է կանգնած լինի, որ սահմանապահ գյուղացիներին, ռազմավարական շատ կարևոր կետեր և ճանապարհներ կարողանա պահպանել: Այսօր բանակը պետք է բացատրի, թե ինչպիսի ռազմավարություն է կատարում մեր անվտանգությունն ավելի բարձրացնելու համար:
Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Մենք ոտքի ենք կանգնելու, այսօրը նորից լինելու է զարթոնքի օր»,-ընդգծեց նախկին նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.