Последние новости

Գագիկ Ծառուկյան. Դանակը հասել է ոսկորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ ազգի փրկությունը գործող իշխանության հրաժարականն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

«Օր օրի ամեն ինչ վատանում է։ Ամեն ինչը թանկացել է, դրամն արժեզրկվել է, այսօր մարդը ո՞նց ապրի։ Այս իշխանությունն ի վիճակի չեն տնտեսությունը ոտքի կանգնեցնել։ Մեր ազգի փրկությունն է, որ իշխանությունները վայրկյան առաջ հրաժարական տան և ձևավորվի նոր կառավարություն։ Քանի որ ցնցումներ կան երկրում, ոչ մի զարգացում չի կարող լինել։ Աշխարհն իրենց չի վստահում։ Դանակը հասել է ոսկորին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ինքը դեռ նախորդ տարի էր գործող իշխանություններին զգուշացրել պատերազմի վտանգի մասին։

«Դուք բոլորդ կհիշեք՝ 2020 թվականի հունիսի 5-ին ասացի, որ մենք անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե հրաժարական չտա, ապա մենք Արցախը կորցնելու ենք։ Եթե խելք ունենային, լսեին, պատրաստվեին, պատերազմ չէր լինի»,- նշեց Ծառուկյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ