Իշխան Սաղաթելյան. Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ
Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Երկուշաբթի օրվանից ամեն օր տեղի են ունենալու բողոքի ակցիաներ, մինչև հասնենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, այսպիսի գործողություններով և համառ ծրագրավորած պայքարով մենք հասնելու ենք այս չարիքի կառավարության հեռացմանը։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի յուրովի կարող է իր դժգոհությունն արտահայտել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այսօր ժողովուրդը փաստեց, որ գործող իշխանությունն անելիք չունի և րոպե առաջ պետք է հեռանա։
«Այս եղանակային պայմաններում մեր ժողովուրդը եկավ և խորը ապտակ հասցրեց այս թուրքահպատակ խմբակին։ Մեր ժողովուրդը փաստեց, որ ինքը պայքարող և հաղթող է և երբեք չի կարող համակերպվել այս վիճակի հետ։ Մեր երկրում ցանկացած ցնցման և իրավիճակի համար պատասխանատուն վարչապետի աթոռին կառչած անձն է։ Մենք իրեն հնարավորություն տվել էինք անցնում հեռանալու, պետք է հեռանար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.