Gagik Soghomonyan ֆեյքի գործ․ Արամ Սարգսյանը կալանավորվել է
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի ընկեր Արամ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Facebook-յան իր էջում հայտնում է Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը` հավելելով, որ գիշերը՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանն է որոշում կայացրեց կալանավորել իր պաշտպանյալին։
«Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն, որ պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին, պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ»,–գրել է Գալստյանը։
Նա հայտնել է նաև, որ ողջ պատասխանատվությամբ կարող է ասել՝ դատավորը խորհրդակցական սենյակ գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։ Սակայն այժմ պաշտպանյալը, որն ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։
Նշենք, որ սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել այս թեմայի առնչությամբ «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումը։
Նա մասնավորապես գրել է, որ երեկ ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող «Տրիումֆ» սրճարանում տեսել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։ Դատավորը, ըստ Վարագյանի, բորբոքված հեռախոս է խոսել ու ասել. «Ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»:
Վարագյանն ասել է, որ պատրաստ է իր ասածի վերաբերյալ հարցաքննվել, և իրավապահները կարող են իր հայտնածը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։
3 երեխա ունեցող և կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն իր գրառման մեջ հայտնել է, որ կպարզեն նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.