Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ Ո՞Վ Է ՊԱՊԻԿՅԱՆԸ, ԵԹԵ ՆՐԱՆ ԴԻՏԱՐԿԵՆՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՇՏԱԲՈՒՄ
Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որը կվերահսկեր Ռուսաստանի և Հայաստանի երկկողմանի օրակարգի նշանակալի հարցերը: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որը կվերահսկեր Ռուսաստանի և Հայաստանի երկկողմանի օրակարգի նշանակալի հարցերը: Իր շրջապատից խելացի և կրթված ինչ-որ մեկը շշնջացել էր Կապիտուլյանտին, որ այդպիսի հանձնաժողով է գործել ռուս-ամերիկյան օրակարգով («Չեռնոմիրդին-Գոր»): Հանձնաժողովը, որը պետք է հաղթահարեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սառը պատերազմի դժվարություններն ու ժառանգությունը, այդ ժամանակ գլխավորում էր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի վարչապետը: Այդպիսի հանձնաժողովի կարևորությունն այնքան բարձր էր, որ Օբամայի և Պուտինի օրոք, օրինակ, այն ղեկավարել է Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը: Այսինքն՝ հանձնաժողովի ղեկավարների մակարդակն արտացոլում էր այդ ինստիտուտի նշանակալիությունը երկու կողմերի համար:
և ահա Նիկոլը կարծես հասել էր նպատակին. Պուտինը համաձայնվել էր ստեղծել այդպիսի հանձնաժողով՝ նշելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը կղեկավարի Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը՝ Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապաետը, ներկայում ՌԴ ԱԽ փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), և նրա դերն այդ համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի մոտեցման կարևորությունը: Ակնկալվում էր, որ և հայկական կողմից հանձնաժողովը կղեկավարի Մեդվեդևին հավասարազոր անձը: Սակայն այդ հարցի շուրջ Նիկոլի պատասխանն, ըստ ամենայնի, մտահոգել է Պուտինին: Նիկոլն անվանել էր Սուրեն Պապիկյանի անունը և դա չափազանց հատկանշական է:
Նիկոլին թվում է, որ նրա բոլոր խամաճիկներից Պապիկյանն ամենաադեկվատ և ուժեղ բանակցորդն է: Հնարավոր է՝ Փաշինյանի թիմում դա հենց այդպես է, և Սուրեն Պապիկյանն իր մութ անցյալով, ներկայով, և, կարևորն, ապագայով, իր՝ դանակահարության համար դատվածությամբ և ամեն ինչում Նիկոլին հաճոյանալու պատրաստակամությամբ իսկապես անփոխարինելի կադր է: Սակայն ո՞վ է Պապիկյանը, եթե նրան դիտարկենք միջպետական հարաբերությունների մասշտաբում:
Պարզ չէ՝ ի՞նչին է ցանկանում Նիկոլը հասնել իր այդ որոշմամբ: Թե նա միտումնավոր է հասցնում հերթական հարվածը ռուս-հայկական հարաբերություններին, թե հերթական անգամ կորցրել է իրականության զգացումն ու որոշել հավասարեցնել իր սիրելի թիմակցին Մեդվեդևի հետ:
Պետք չէ լինել փորձառու դիվանագետ հասկանալու համար, որ հայ-ռուսական հանձնաժողովը կամ կվերանա՝ դեռ չծնված, կամ ռուսական կողմից դրա աշխատանքը կհամակարգի Մեդվեդևի ռեֆերենտը կամ օգնականը:
Ռազմատենչ ապուշություն. դա այն է, ինչին մենք սովորել ենք: Սակայն պետք է լինել կատարյալ ապուշ երկու անգամ նույն սխալը գործելու համար: Ավաղ, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագիրը հայկական կողմից հերթական անգամ տնօրինում են ռազմատենչ դեգեներատները»,-գրել է Միքայել Մինասյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-02-02 20:11112
Президент России Владимир Путин в Волгограде выступил на церемонии празднования годовщины победы в Сталинградской битве. Со сцены он напомнил собравшимся о том, что 80 лет назад «завершилась долгая, многотрудная, ожесточенная битва за Сталинград», передает «Московский комсомолец».
-
2023-02-02 19:30114
Посол Армении в Великобритании Варужан Нерсесян 1 февраля встретился с мэром Лондон Сити Николасом Лайонсем. Об этом говорится в сообщении, распространенном на странице посольства Армении в Великобритании в «Facebook».
-
2023-02-02 19:27128
Россия выступает за разблокирование транспортных и экономических связей в Закавказье, создание новых маршрутов отвечает интересам всех, заявил премьер-министр РФ Михаил Мишустин на встрече с армянским коллегой Николом Пашиняном.
-
2023-02-02 19:24169
Вероятность начала войны в регионе Южного Кавказа возрастает. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил сотрудник отдела изучения Израиля и еврейских общин Института востоковедения РАН Сергей Мелконян.