Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին ձեռնարկել քայլեր Արցախի անվտանգության համար
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ 20 նահանգներից կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչախմբին ձեռնարկել կոնկրետ քայլեր Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության հարցերում, հաղորդում է «Դաշնակցության» Հայ դատի կենտրոնական խորհուրդը:
«Պետքարտուղարին և ՊՆ-ին հասցեագրված նամակում ընդգծված է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որի պատճառն է Ադրբեջանի և Թուրքիայի վեցշաբաթյա անողոք ագրեսիան անցած տարի աշնանը. առաջարկվում են անհապաղ միջոցներ ԱՄՆ հետևյալ քաղաքական առաջնահերթությունների շրջանակում.
- ԱՄՆ-ի կողմից արտակարգ օգնություն, որը տրամադրում է Արցախի բնակիչներին հնարավորություն վերականգնել իրենց համայնքներն ու կյանքն առանց հետագա արյունահեղության վախի:
- ԱՄՆ-ի մասնակցության վերականգնում ամուր տարածաշրջանային կարգավորման փնտրտուքի գործում, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու կօգնի ապահովել, որ ևս մեկ պատերազմ չսանձազերծվի:
- ԱՄՆ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և նրա դերը՝ որպես օրինական կողմ այդ հակամարտությունը կարգավորելու բանակցություններում:
- ԱՄՆ-ի առաջնորդությունը հայ գերիների անհապաղ ազատագրումն ապահովելու գործում:
- ԱՄՆ-ի պատասխանատվությունը, ներառյալ պատժամիջոցներն ընդդեմ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան առաջնորդների, Բաքվին օգնություն ցուցաբերելուց հրաժարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հայկական խմբի նամակը նախաձեռնել է կոնգրեսական Ֆրենք Փալոնեն, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սպեյերը, Դևիդ Վալադաուն և Ադամ Շիֆը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 05:25
«Sputnik Азербайджан» не сможет работать дальше в Баку, заявил гендиректор медиагруппы «Россия сегодня» Дмитрий Киселев. Именно в его организацию входило закрытое агентство.
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.