Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների: Կցասայլերով և կիսակցորդներով, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով մեքենաները պետք է միակողմանի երթևեկեն թունելներով:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Ռազմավարական այս ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլ նաև Հայաստանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:49
Парламент Армении единогласно одобрил межгосударственное соглашение, определяющее условия деятельности Российско-Армянского университета (РАУ). За проект документа проголосовали 85 депутатов.
-
2025-07-03 15:47
Официальный представитель МИД РФ Мария Захарова сообщила РИА Новости, что доступ консульских сотрудников к 13 задержанным в Азербайджане гражданам России согласован.
-
2025-07-03 15:45
Парламент Армении принял поправки к Кодексу об административных правонарушениях и закону "Об обеспечении безопасности дорожного движения". "За" проголосовали 63 депутата, против – 0, воздержались – 25.
-
2025-07-03 15:43
Парламент Армении созовет еще одно внеочередное заседание. Об этом заявили спикер парламента Ален Симонян и глава фракции "Гражданский договор" Айк Конджорян.