Последние новости

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. Ադրբեջանն է արգելել

Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ