Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԱԳ ԳԼՈՐՎԵԼ ԱՆԴՈՒՆԴ
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը: Նա մասնավորապես նշել է, որ Արա Սաղաթելյանը կրողն է այն գենի, գաղափարների ու սկզբունքների, որոնք ոչ միայն խորթ են իր բնորոշմամբ՝ խզբզանք կապիտուլյանտներին, այլ նաև վտանգավոր ու կործանարար են։
Նա, մասնավորապես, գրել է. «Արիկը մեր ընտանիքում ո´չ առաջին, ո´չ էլ հավանաբար վերջին քաղբանտարկյալն է։ Արիկի մորական պապը՝ տաղանդաշատ ճարտարագետ Աշոտ Մատինյանը, անցած դարի 30-ականների վերջերին հռչակվեց ազգի թշնամի, քանի որ ուսում էր ստացել Ֆրանսիայում, և կալանավորվեց։ Գուցե գնդակահարեին, բայց վրա հասավ պատերազմը, և պարզվեց, որ նահանջող ու կոտորվող բանակին անհրաժեշտ են պանտոնային կամուրջներ, իսկ դրանք նախագծելու և կառուցելու համար՝ Աշոտ պապը։ Պապուն արագ վերադարձրին բանակ, իսկ պատերազմի ավարտից հետո դարձրին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վերակառուցման պատասխանատու։
Իրականում Աշոտը քաղաքականությամբ առանձնապես չէր հետաքրքրվում, ի տարբերություն իր ավագ թոռան՝ Արիկի ավագ եղբոր և իմ լուսահոգի հոր՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի։ Պապան «Ազգային պետության» գաղափարախոսության հիմնական հեղինակներից մեկն էր այն պարագայում, երբ ազգային գաղափարախոսությունը երկրում որակվեց «կեղծ կատեգորիա»։ Այն ժամանակ, 90-ականների սկզբին, ինձնից փորձում էին թաքցնել հորս հանդեպ «իրավապահների» բռնաճնշումները, քանի որ մեղմ ասած ես աչքի չէի ընկնում ադեկվատ վարքագծով. այնուամենայնիվ որոշ հանգամանքներ ինձ հայտնի են։
Կարծում եմ` Արիկի մյուս պապը՝ գեներալ Մաթևոս Սաղաթելյանը, թարս սիլլա կտար այս բեսպրեդելը ծավալած և առայժմ ուսադիր կրողներին, իսկ Ֆելիքս Ձերժինսկին դագաղում կշրջվեր` տեսնելով, թե ինչի վերածեցին իր ստեղծած ЧК-ն։
Պետությունը շարունակում է արագ գլորվել անդունդ բոլոր ուղղություններով, և խայտառակ կապիտուլյացիային, Արցախի և մի ամբողջ սերնդի կորստին հաջորդելու է անդառնալի ներքին կոլապս։ Այն հնարավոր չի բեկանել, բայց տգետ խզբզանքները կարծում են, որ հնարավոր է ձգձգել սեփական անփառունակ վախճանը։ Հետևաբար, մենք դեռ տեսնելու ենք էժան շոուներ, որոնք իրականում միայն մոտեցնում են կոլապսի պահը։
Արիկը սիրում է շներին։ Շները՝ Արիկին։ Բայց որոշ կապիկներ վախենում են Արիկից շան պես և ճիշտ են անում։ Քանի որ նա կրողն է այն գենի, գաղափարների ու սկզբունքների, որոնք ոչ միայն խորթ են խզբզանք կապիտուլյանտներին, այլ նաև վտանգավոր ու կործանարար։ Մեղք ողորմինելիներ։ Աստված վկա, ընտրություննը միշտ ձերն էր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.