Հայտնի է, թե ինչու հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի
IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է հետևյալը.
Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում ։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել առ այն, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը չի ներկայացրել ռազմատեխնիկայի ցուցանմուշները, տաղավարը եղել է դատարկ, ներկայացված են եղել միայն բուկլետներ, տեղեկացնում է AuroraNews.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 14:04
Комиссия по регулированию общественных услуг Армении на заседании 2 июля дала согласие на заключение сделки по продаже 100% акций, составляющих уставной капитал ООО «Джи-Эн-Си- Альфа», закрытому акционерному обществу «Вива Армения».
-
2025-07-02 14:02
Третий президент Армении Серж Саргсян находится на связи с Католикосом всех армян Гарегином II. Так глава парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян ответил на вопрос, почему экс-президент не выразил публичной поддержки главе ААЦ, как это сделал первый президент Левон Тер-Петросян.
-
2025-07-02 14:00
На Кавказе все держится на порохе. Одно неосторожное движение — и раздастся взрыв. Об этом заявил депутат Госдумы России Андрей Луговой.
-
2025-07-02 13:59
Внутриполитические события в Армении, в том числе нападки на Армянскую Апостольскую церковь и ее защитников, вписываются в логику угроз, озвученных ранее премьер-министром Николом Пашиняном. Об этом заявил депутат от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян в беседе с журналистами у офиса компании "Ташир групп", где проходят обыски.