Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԴԵՖՈԼՏԻ ՇԵՄԻՆ
Վտանգ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին: Ամեն օր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարողանա նոր պարտք վերցնել, այլ միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը իրենց ուղղակի վերահսկողության տակ վերցնել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մեկ ամիս առաջ կառավարությունը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է բաժանել՝ դրանով իսկ բարձրացնելով պետական պարտքը 10%-ով: Այս գումարը պետք է ծախսվեր տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվեց, գումարը ծախսվելու է աշխատավարձեր և, իհարկե, պարգևատրումներ վճարելու վրա: Իշխանության փոփոխությունից հետո ազգային պարտքն աճել է 2,3 միլիարդ դոլարով: Մինչև տարեվերջ պետական պարտքը կանցնի շեմը և կհասնի 70% ՀՆԱ-ի շեմին:
Պետական պարտքի մասին օրենսդրության համաձայն, թույլատրելի պարտքի սահմանը կազմում է 60%, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66%: Այսինքն, պետական պարտքն արդեն հատել է օրենսդրությամբ սահմանված շեմը: Բացի այդ, պարտքի 70%-ը արտարժույթով է, որը ռիսկային է դառնում փոխարժեքի փոփոխման դեպքում: Այս պահի դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կա 2960 դոլարի չափով իրական պարտք: Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար: և ֆինանսապես նույնպես:
Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի հաշվին՝ թողնելով հետագա սերունդներին հսկայական պարտքեր և մի երկիր, որը դատապարտված է անմրցունակ տնտեսության»,- նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.