Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց փետրվարի 23-ի անելիքները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների բողոքի երթը Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց վաղվա անելիքները։
«Տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան՝ 11։30-ին գնալու է Կառավարության երրորդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել՝ բողոքն ու զայրույթը հայտնել եւ ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձն այս երկրում տեղաշարժվելու իրավունք չունի։ Փետրվարի 23-ին 11։30-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։
Երեկոյան ժամը 18։30-ին հավաքվում ենք Հանրապետություն մերոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի դատախազություն, այնուհետեւ ոստիկանություն։ Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքեր առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:33
Адвокат арестованной сроком на 3 месяца Лианы Арутюнян Заруи Постанджян выступила с заявлением.
-
2025-07-14 05:30
Турция использует «голубое топливо» как главный инструмент переформатирования Ближнего Востока под собственное геостратегическое видение, пишет Telegram-канал «Кавказарь» - тематический проект «Рыбаря».
-
2025-07-14 05:27
Пять человек из семи, ранее задержанных по делу о «подготовке теракта», освободили из изолятора временного содержания, сообщил телеграм-канал движения «Священная борьба».
-
2025-07-14 05:23
Не успел Никол Пашинян добраться до Мартуни, как там уже остановилась жизнь по соображениям безопасности, написала председатель общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.