Последние новости

Նախկինում սահմանամերձ Շինուհայրն այժմ չկա որևէ ցանկում

Նախկինում սահմանամերձի կարգավիճակ ունեցող Սյունիքի մարզի Շինուհայր գյուղը պատերազմից հետո ՀՀ կառավարության կազմած սահմանամերձ համայնքների ցուցակում չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը հայտնեց` խոշորացված Տաթև համայնքի երկու գյուղերն էլ` Խոտը և Շինուհայրը, նախկինում ներառվել են սահմանամերձ բնակավայրերի ցանկում, իսկ հիմա միայն Խոտն է սահմանամերձ համարվել։

«Բացթողում է, թե ինչ է` չգիտենք, բայց Խոտն ընդգրկված է սահմանամերձ համայնքների ցանկում, Շինուհայրը` ոչ։ Դեռևս պատճառը չեմ հասկանում: Այստեղ սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել. մտածում եմ` գուցե հետո ներառեն, ո՞վ իմանա, մենք էլ զարմացած ենք»,–ասաց Սիմոնյանը։

Նա հայտնեց, որ շուրջ 2300 բնակչություն ունեցող Շինուհայրն Ադրբեջանից սահմանազատվում է ձորով, և բնակելի հատվածը` բուն գյուղը, 4-5 կիլոմետր է հեռու սահմանից։ Սակայն գյուղը գերակա դիրք ունի ադրբեջանական դիրքերի նկատմամբ` վերևում է գտնվում։ Սիմոնյանը նշեց` պատերազմի հետևանքով թշնամին շատ է մոտեցել իրենց համայնքին։

Նրա խոսքով` համայնքում` Խոտ գյուղի փոքր ջրամբարի մոտ, ռուս սահմանահներ էին տեղակայվել, սակայն օրեր առաջ նրանք էլ են գնացել, և ոչ ոք չգիտի` նորից կգա՞ն, թե ոչ կամ էլ ինչո՞ւ են գնացել։ Նրանց փոխարեն, այդ նույն տարածքում հայկական զինված ուժեր էլ տեղակայված չեն (քանի որ ներկա կարգավորումներով գյուղը սահմանամերձ չի համարվում, սահմանապահների ներկայությունն այնտեղ այլևս պետք չէ– խմբ.)։

«Շինուհայրում սահմանը այդքան էլ մոտ չէ, և բնակչության համար այդքան էլ վտանգավոր չէ հիմա, բայց որ մարդիկ իջնեն իրենց պարտեզները, հանդերը, արդեն մոտիկանալու են։ Չնայած դրան, շուտով գարնանամուտ է ու մարդիկ իջնելու են և այգիներում գործ անելու»,–ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով` Շինուհայրից Ադրբեջանին որևէ տարածք չի անցել և կարծես չի էլ անցնելու։

Որպես սահմանամերձ գյուղ` մինչև այս տեղի բնակիչներն օգտվում էին 50 տոկոս զեղչից՝ կադաստրային վճարումներն անելու համար։

Սիմոնյանը հայտնեց` վաղը համայնք է գալու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, և նրան էլ Շինուհայրի խնդրի և կարգավիճակի մասին տեղյակ է պահելու։ Բացի այդ, համայնքի ղեկավարն ասում է, որ լավ կլիներ` սահմանապահները նորից վերադառնային, քանի որ նրանց ներկայությամբ ավելի անվտանգ են զգում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ սահմանամերձի կարգավիճակ ստացած համայնքների ցանկը վերանայվում է։ Մի շարք համայնքների հարցով ուսումնասիրություն է գնում` սահմանամերձի կարգավիճակ տալու համար։ Նախարարությունից վստահեցնում են` Շինուհայրն էլ է այն համայնքների թվում, որոնք ուսումնասիրվում են։

Ի դեպ, ՀՀ կառավարության փետրվարի 12-ի N 184 -Ն որոշման համաձայն` 23 համայնքի 77 բնակավայրեր են համարվել սահմանամերձ (ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ