Իրանը զրկել է ՄԱԿ-ին իր միջուկային օբյեկտներում անակնկալ ստուգումներ անցկացնելու իրավունքից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը համաձայնել է 3 ամսով երկարաձգել ՄԱԿ-ի տեսուչների հասանելիությունը իր միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սակայն Թեհրանում կնքված համաձայնագիրը սահմանափակում է տեսուչների հասանելիությունը Իրանի միջուկային օբյեկտներին ու նրանց զրկում է անակնկալ ուսումնասիրություններ իրականացնելու իրավունքից։ Տեղեկացվում է նաև որ փետրվարի 23-ից ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա Իրանում միջուկային օբյեկտների տեսախցիկներին, սակայն այդ տվյալները կպահպանվեն 3 ամիս ԱՄՆ կողմից պատժամիջոցները չեղարկելու դեպքում։
Իրանը երեքշաբթի օրվանից փոխում է իր միջուկային օբյեկտներին հասանելիության քաղաքականությունը, քանի որ ԱՄՆ չի չեղարկել պատժամիջոցները, որոնք կիրառվել էին այն բանից հետո, ինչ 2015 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային ծրագրից դուրս գալու մասին։
2018 թվականին Թրամփի վարչակազմը միակողմանիորեն դուրս է եկել միջուկային ծրագրի համաձայնագրից ու վերսկսել է ընդդեմ Իրանի տնտեսական պատժամիջոցները։ Թեհրանն ի պատասխան հայտարարել է, որ չի հետևի համձայնագրով սահմանված սահմանափակումներին։ Իրանը հայտարարում է, որ չի վերադառնա համաձայնագրի կետերի կատարմանը, քանի դեռ դա չի անում ԱՄՆ, սակայն Ջո Բայդենը հայտարարել է, որ Թեհրանը պետք է առաջինը հետևի դրանց, տեղեկացնում է Factor.am-ը։
Հավելենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը շարունակվում է արդեն գրեթե 20 տարի։ Իրանը հայտարարում է որ իր ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն ԱՄՆ ու մյուս երկրները կասկածում են, որ Թեհրանը թաքուն փնտրում է միջուկային զենք մշակելու հնարավորություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.