Последние новости

ՀՀ ԱԳՆ-ն. ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը բանակցային գործընթացի միակ ձևաչափն է

Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային հանրության կողմից ճանաչված միակ ձևաչափն է: Այս մասին փետրվարի 23-ին տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բանակցային գործընթացի այս ձևաչափին: «Մենք ակնկալում ենք ուժեղ համանախագահություն տեսնել տարածաշրջանում, որը, առաջին հերթին, կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես` խաղաղ գործընթացի առաջխաղացումը»,- շեշտեց Այվազյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ