Последние новости

Սաղաթելյանին փորձեցին բերման ենթարկել, բերանից արյուն էր գալիս

Երևանում ընթացող ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը մտավ բողոքի ակցիա անողների շարքերն ու սկսեց նորից քաղաքացիներին բերման ենթարկել։ Նրանք փորձեցին բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին։

Սաղաթելյանը, սակայն, պայքարում էր, որպեսզի իրեն բերման չենթարկեն։ Որոշ ժամանակ անց նրան հանգիստ թողեցին, քանի որ Սաղաթելյանի բերանից արյուն էր գալիս։

«Ոչ մի վնասվածք էլ չեմ ստացել։ Թեթև բան է եղել, ոչինչ։ Քանի շնչում եմ` կա՛մ բանտ, կա՛մ ազատություն։ Չի քննարկվում այլ հարց` երկիրրը պետք է փրկենք այս բռնապետությունից։ Ես խոստանում եմ ժողովրդին ու իմ ընկերներին»,–ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Նա հիշեցրեց, որ ժամը 18-ին հանդիպելու են Հանրապետության հրապարակում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ