Последние новости

Boeing 737 օդանավի առևանգման մասին ՔԱԿ-ը պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման փաստի մասին կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Նշենք,. որ փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ