Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 23-ի դատական նիստը տևել է կես ժամից պակաս և ամբողջությամբ նվիրվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի նիստում Ալեքսանյանը դատարանին խնդրել էր հաջորդ նիստը փետրվարի 23-ին չնշանակել, քանի որ այդ ժամին ինքը նիստի պետք է մասնակցի Վերաքննիչ դատարանում, ընդ որում՝ ուղղակիորեն դատավոր Աննա Դանիբեկյանին առնչվող գործով: Դատավորն անտեսել էր խնդրանքը և նիստը նշանակել նշված օրը:
Նիստն ուշացումով սկսելով և 20 րոպեանոց ընդմիջում հայտարարելով՝ պարզելու համար Ալեքսանյանի գտնվելու վայրը, դատավոր Աննա Դանիբեկյանը, նիստը շարունակելով, հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի նիստը չի կայացել, ուստի Ալեքսանյանը հանգիստ կարող էր դատարան ներկայանալ, ասենք՝ 13:20-ին: Այս կապակցությամբ դատավորը հայտարարեց, որ փաստաբանի բացակայությունն անհարգելի է համարում և նրա պահվածքը կքննարկվի հաջորդ նիստում:
Դատավորը կողմերին հնարավորություն ընձեռեց դիրքորոշում հայտնելու իրավիճակի վերաբերյալ:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը օգտվելով ընձեռված հնարավորությունից և կարգի խախտմամբ՝ փաստաբան Ալեքսանյանին մեղադրեց չարամտության մեջ, որից հետո ավելի հեռու գնաց և հայտարարեց, որ նման պահվածքը պաշտպանական կողմի վարքագծի տարրերից մեկն է: Նա հայտարարեց, որ այս կապացությամբ մեղադրող կողմը հաջորդ նիստին կոնկրետ միջնորդություն կներկայացնի:
Ասվածը հարուցեց պաշտպանական կողմի վրդովմունքը: Փաստաբան Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ անընդունելի է Ալեքսանյանի բացակայությանը գնահատականներ տալը: Իսկ այն փաստը, որ նա դեռևս մեկ շաբաթ առաջ խնդրել էր նիստը չնշանակել փետրվարի 23-ին, ինչպես նաև նախօրեին կրկնել էր հաղորդագրությամբ, որ չի կարող նիստին մասնակցել, վկայում է բարի մտադրությունների և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի մասին:
Փաստաբան Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց, թե դատավորը ինչո՞ւ նիստը մեծ ուշացումով սկսեց: «Արդյոք ոչ ա՞յն պատճառով, որ արհեստականորեն իրավիճակ ստեղծի, որի դեպքում Էրիկ Ալեքսանյանը կկարողանար նիստին հասնել, որ հետո նրան մեղադրի: Դատարանը որտեղի՞ց գիտեր, որ Վերաքննիչ դատարանում նիստը չի կայանալու: Թե՞ դրան ինքն էլ է մասնակցել»,- հարցեր հնչեցրեց Միհրան Պողոսյանը: Նա միաժամանակ արձանագրեց, որ դատարանն ինքն է մեղավոր ստեղծված իրավիճակում: Եթե դատարանը ականջալուր լիներ փաստաբանի խնդրանքին, իրավիճակը այլ կլիներ: «Ալեքսանյանը ժամը 13-ին դատարանում չի եղել հարգելի պատճառով»,- ամփոփեց Պողոսյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.
-
2025-06-06 11:48
В Ереване в рамках визита председателя Совета Федерации Федерального Собрания России Валентины Матвиенко 6 июня проходит 10-й армяно-российский межрегиональный форум.