Էլիբեգովա. Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել
Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի:
«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել, Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր «հանցագործության» մեջ նրան մեղադրել», - լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց՝ պետք չէ ունենալ որևէ պատրանք, թե ադրբեջանցիները սկսել են անսպասելիորեն սիրել հայերին։
Ադրբեջանագետի խոսքով, հայատյացություն Ադրբեջանում սերմանվում է նաև դպրոցական գրքերի միջոցով։ Ըստ նրա, «Azerbaijan childhooed in hate» աշխատության մեջ հայ մասնագետները ներկայացրել են, թե ինչ է կատարվում ադրբեջանական դպրոցներում։
«Ներկայացրել ենք, թե ինչպես են Ադրբեջանում դաստիարակում ապագա սերնդին։ Հայատյացությունն իրենց մոտ սերմանվում է մանկուց։ Եվս մեկ փոքրիկ ձեռնարկ ունենք պատրաստած «Caviar Diplomacy» վերնագրով, որտեղ ներկայացնում ենք Ադրբեջանի լոբբիստների աշխատանքը։ Այստեղ զետեղված են նաև զեկույցներ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և հանցագործությունների մասին։ «Լեռնային Ղարաբաղ. Ինչպե՞ս է դա եղել» գրքում էլ ներկայացված է ողջ քրոնիկոնը»«- ընդգծեց նա։
Անժելա Էլիբեգովան նշեց, որ «Полигон Азербайджан»-ում էլ ներկայացվում է շատ լուրջ փաստավավերագրություն՝ ադրբեջանական իրական պատմության մասին։
«Այնտեղ դպրոցական դասագրքերը լի են ապատեղեկատվությամբ, իսկ այստեղ այդ բոլոր միֆերը հերքվում են։ Մեկ այլ հետաքրքիր ձեռնարկ է սա՝ «Ի՞նչ է տեղի ունեցել Խոջալուում»։ Այս գրքում տասը հարց և պատասխան է Խոջալուի մասին։ Մենք ցույց ենք տալիս, թե որտեղ է ադրբեջանական քարոզչությունը մեզ խաբում, ինչպես է խեղաթյուրում փաստերը»,- ներկայացրեց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 15:49
Парламент Армении единогласно одобрил межгосударственное соглашение, определяющее условия деятельности Российско-Армянского университета (РАУ). За проект документа проголосовали 85 депутатов.
-
2025-07-03 15:47
Официальный представитель МИД РФ Мария Захарова сообщила РИА Новости, что доступ консульских сотрудников к 13 задержанным в Азербайджане гражданам России согласован.
-
2025-07-03 15:45
Парламент Армении принял поправки к Кодексу об административных правонарушениях и закону "Об обеспечении безопасности дорожного движения". "За" проголосовали 63 депутата, против – 0, воздержались – 25.
-
2025-07-03 15:43
Парламент Армении созовет еще одно внеочередное заседание. Об этом заявили спикер парламента Ален Симонян и глава фракции "Гражданский договор" Айк Конджорян.