Բեքարյան․ Այս ամբողջ ֆարսը պայթելու է, բայց պայթելով չի ավարտվելու
«Բոլոր այն մարդկանց, որոնց նկատմամբ հետապնդում է իրականացվում, միավորում է մի բան՝ բոլորն իրենց ամբողջ կյանքում զբաղվել են հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի ու դրա պատմության ուսումնասիրությամբ և գիտականորեն միջազգային հանրությանն այդ կոնֆիկտը ներկայացնելով»,- ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի ակցիային ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Նա նշեց՝ չի հավատում, որ այստեղ ֆեյքի թեման է. «Ես ունեմ հիմնավոր կասկածներ, կարող եմ ողջամիտ ենթադրություն անել՝ հիմնվելով մեր իշխանությունների՝ ադրբեջանական կոշիկները լպստելու վերջին ամիսներին ի հայտ եկած մոլուցքի վրա, որ Ադրբեջանից ուղղակի պատվեր է եկել՝ այդ մարդկանց խմբին, որոնք զբաղվել են հակաադրբեջանական քարոզչությամբ, ուղղակի մեկուսացնեն։ Ես վտանգ եմ զգում, որ ուզում են մեր հայրենիքից ինչ-որ նոր բան հանձնել կամ վնաս տալ մեր հայրենիքին»։
Նա ընդգծեց ՝ այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրել են Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարին:
Նույն գործի շրջանակում ձերբակալված, ապա ազատ արձակված «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ասաց, որ այս ամբողջ ֆարսը պայթելու է։
«Բայց ես ձեզ ասեմ՝ պայթելով չի ավարտվելու: Ես ուզում եմ, որ մեր ողջ իրավապահ համակարգը, առավել ևս այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող, ինչպես ամեն ինչում անտաղանդ գործընթացի հետ, աչքի առաջ ունենա հետևյալը՝ պայթելով չի ավարտվելու»,- նշեց նա։
Կ. Բեքարյանն ընդգծեց՝ Արա Սաղաթելյանը պետության զգացողությունն իր մեջ է կրում։
«Դրա համար պետք է համապատասխան դաստիարակություն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է համապատասխան փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ ոչ թե քո կենսագրությունը գրելուց հիշես, որ մանկապարտեզում, միգուցե, դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն և այդ կենսագրության մեջ պետությանդ, երկրիդ հետ կապված ինչ-որ բան լինի, որ փորձել ես ծառայել», - ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխաներից են անեծք լսելու իրենց նկատմամբ։
«Եթե Արա Սաղաթելյանը տեղյակ լիներ, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»,- ասաց Կարեն Բեքարյանը։
Ըստ նրա, դրված խնդիրը հակապետական է և հակաազգային:
«Ուղղակի պատվեր է Ալիև կողմից՝ իրական հակադրվողներին շարքից հանել»,- նշեց վերլուծաբանը:
Ըստ նրա, այսօր ապրում ենք հայ ժողովրդի դառնագույն էջերից մեկը։
«Մեր իշխանությունն այսօր անարժեք, անհայրենիքների ձեռքում է», - ասաց Կ. Բեքարյանը։
Ակցիային ներկա ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ նկատեց, որ այսօր Հայաստանում իշխանությունը գրավել է հակաՀայաստանը, և Արա Սաղաթելյանին այսօր դատում է հակաՀայաստանը:
«Հակահայաստանյան խմբակ է, մարդիկ են, որոնք ինչ-ինչ պատճառներով, մանկական տրավմաներից, իրենց, արտասահմանյան գործընկերների շահերից ելնելով՝ գործում են ի վնաս Հայաստանի, այդ մարդիկ ատում են Հայաստանը, այդ մարդիկ ատում են հայկական պետականությունը, հայ ազգը, հակաՀայաստան է սա ու այդ հակաՀայաստանը դատում է Արա Սաղաթելյանին, որի ներդրումը Հայաստանի տեղեկատվական անվտանգության, Հայաստանի պետականության պաշտպանության հարցում ուղղակի անգնահատելի է», - ասաց նա։
Կ. Վրթանեսյանը համոզված է, որ ԱԱԾ-ում շատ լավ գիտեն Արա Սաղաթելյանի ներդրումի մասին, շատ լավ գիտեն նաև այնպիսի գործողությունների մասին, որոնց մասին հիմա չեն կարող բարձրաձայնել ու հրապարակայնացնել:
«Ցավոք, այսօր ԱԱԾ-ում էլ հակաՀայաստանն իր շոշափուկներն արդեն մտցրել է ու կան մարդիկ, որոնք կատարում են հակաՀայաստանի պատվերները», - ասաց փորձագետը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 10:35
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев могут подписать промежуточный документ или совместное заявление на предстоящей в Абу-Даби встрече. Об этом в беседе со Sputnik Армения заявил глава Армянского центра американских исследований Сурен Саркисян.
-
2025-07-10 10:29
Встреча премьера Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева началась в Абу-Даби.
-
2025-07-10 10:22
Сына оппозиционного депутата и члена партии АРФ “Дашнакцутюн” Гегама Манукяна – Тарона Манукяна задержали. Об этом сообщила депутат фракции “Армения” Кристине Варданян.
-
2025-07-10 10:21
О взаимосвязанности происходящего внутри Армении и вокруг неё говорилось немало, в том числе и мной. В политологии это считается закономерностью: внешняя политика — продолжение внутренней. Однако в случае Армении даже эта закономерность искажена: если в большинстве стран внутренняя политика определяет внешнюю, то у нас — наоборот, внутренняя политика производна от внешней. Причина этой очередной аномалии — в том, что правящий режим в Армении выступает в роли внешнего ставленника и действует как оккупационный.