Սաղաթելյանը ոստիկանապետից պահանջեց բացատրություն տալ այսօրվա ոստիկանական գործողությունների համար
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը, Արա Ֆիդանյանը, Արթուր Մարտիրոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ՊՊԾ գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը պատասխանատվություն են կրելու այս խելագարի կողմից տրված հրահանգները կատարելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մեկ անգամ ևս պահանջում ենք, որ մաս չկազմեք այդ դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր այն ընկերներին, որոնց պատերազմի օրերին տարան ու թողեցին անտեր ու անհաց վիաճկում։ Հիշեք Շուշիի ձեր գործընկերներին, հիշեք, որ մենք էս ամեն ինչը անում ենք նաև հանուն ձեր երեխաների համար։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով մեր երկիրը ավելի եք խորտակման տանում»,- ասաց Սաղաթելյանը։
Նա պահանջեց, որ ոստիկանապետը իջնի և բոլորին ացատրություն տա ավելի վաղ Կառավարության 3-րդ շենքի մոտ կատարած ապօրինությունների համար։
«Այսօր դուք ձեզ պահել եք լկտի, խուլիգանի պես։ Եթե ձեզ թվում է, որ Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի և մյուս սրիկաների հրահանգով պետք է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք նահանջելու ենք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք կգնանք սադրանքի, որպեսզի բախման տանեք ու նոր արյուն թափեք Երևանում՝ էլի սխալվում եք»,- հայտարարեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.