Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍՏԱՀԱԿԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ ՊԱՏԱՆԴ Է ԹՈՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու։
Ի՞նչն է նրա հիմնական ասելիքը։ «Դե լավ, հա, ի՞նչ եք ազգովի խառնվել։ Ինչ եղել եղել է, անցած լինի»։
Նման զառանցանք կարող էր ծնվել միայն նրա հիվանդ գլխում վխտացող խավարասերների արտաամուսնական խաչասերումից։
Ռազմագերիներին Ալիևի քմահաճույքին թողած ստահակը պարզ տեքստով փաստացի խոստովանեց, որ մեր տղաներին պատանդ է թողել Ադրբեջանում, որպեսզի Հայաստանի վրա ճնշումների մեխանիզմ ապահովվի։
Կապիտուլյանտի պրիմիտիվ մանիպուլյացիները և ստերը անտեսում են այն փաստը, որ 2018-ի ապրիլին Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները մի ձայնով էին խոսում, և բանակցությունների փակուղու մեղավորը Ադրբեջանն էր։ Իսկ 2019-ից սկսած մինչև պատերազմ ներառյալ նույն համանախագահները մեզ այլևս թողել էին Ադրբեջանի հետ դեմ հանդիման, ինչն աղետալի պատերազմի պատճառներից մեկն էր։
Որպեսզի հասկանաք սրա հիմարության աստիճանը, մի դրվագ էլ ընդգծեմ։ Սույն խզբզանքը դեմքի լուրջ արտահայտությամբ բառաչում է, որ նոյեմբերի 9-ի գիշերը ցուցարարները ուզում էին ոչնչացնել ոչ միայն իշխանություններին, այլև, ուշադիր, Արցախի հետ կապված պետական գաղտնիքներ... !
Էլի՞ եք ուզում։ Խնդրեմ, բռնվեք։ Ասում է, որ բանակի սպառազինությունների արդիականացման պլանը չի փոխվել, իսկ 3 րոպե անց խոստովանում, որ Սերժ Սարգսյանի ասած ԱԹՍ-երը իրոք չեն գնվել, քանզի չգիտեին ոնց և որտեղից գնել։
Խզբզանքը կրկին ստեց մեր օրոք բանակցված Արցախի կարգավիճակի հարցով, 70-ականների զենք գնելով՝ կրկին խոսեց 80-ականների զենքից, նույնության նշան դրեց պատերազմական 4 և 44 օրերի միջև։ Հիմարություններ արտանետեց Սյունիքի անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման, կոռուպցիայի ոչնչացման մասին և այլն։
ևս մեկ շատ կարևոր փաստ։
Նա այսօրվա մեկ ժամից ավել տևած նոպայի ընթացքում ոչինչ, կրկնում եմ, ՈՉԻՆՉ չասաց Արցախի ապագայի մասին։ Նրա համար Արցախ գոյություն չուներ, չունի և չի ունենա։
Ի դեպ, սրան թվացել է, թե Սարգսյանի ասած «կապիտուլյանտին» ու «խզբզանքին» հակադարձում է գտել։ Հիշիր, թուրքի քթալորձուկ. ավելի լավ է «մերժված» լինել, քան դավաճան։
և վերջում մի խրատ քեզ.
Իջիր շշի հատակը, շուտով կգա վտանգը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-10 09:16
Пашиняну позволено все, потому что он сегодня фактически является реализатором большого геополитического плана по экспорту Южного Кавказа на Запад, сказал 168.am политолог Грант Мелик-Шахназарян, подчеркнув, что народ должен начать уличную борьбу, чтобы остановить действия властей, а от оппозиции потребовать, чтобы она выполнила свою часть работы. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-09 14:55
10 июля в Абу-Даби состоится двусторонняя встреча Никола Пашиняна и Ильхама Алиева.
-
2025-07-09 10:03
Обращаюсь как к армянскому человеку, так и к армянскому духовенству. Сегодня есть одна политическая повестка, и она нуждается в простом ответе армянина.