Ռուսաստանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը․ Բացարձակ սուտ է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը:
Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»: Այսպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ անցած աշնանը Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը հայկական բանակը կարող էր օգտագործել «Իսկանդերը»:
Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:
«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա դա կկապի և «Իսկանդերներին», և մեղավորը հայ ժողովուրդն է, և զինվորականներն են մեղավոր: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենքեր են, դրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքներում: Դա պարզապես բացարձակ սուտ է [Փաշինյանի խոսքերը] և նույնիսկ կասկածի ենթակա չէ: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը:
Պատերազմը Ղարաբաղում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության ընդունմամբ: Փաստաթղթի համաձայն՝ Երևանը Բաքվին է հանձնել մի քանի տարածք, տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.