Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» դատավճիռը
2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարվա, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարվա ազատազրկման։
Ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատավճիռը։
Դատարանը որոշեց մեղավոր ճանաչել խմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:
Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի փաստացի կալանքի տակ մնալու ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի 6 ամիս ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ազատազրկումը։
Սմբատ Բարսեղյանին դատարանը մեղավոր ճանաչեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան մեջ` դատապարտելով 25 տարվա ազատազրկման։
Խմբի մյուս անդամներից Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամսվա, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսվա, Արմեն Բիլյանը՝ 4 տարվա, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամսվա, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման:
Խմբի անդամներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և ամենայն հավանականությամբ կբողոքարկեն դատավճիռը Վերաքննիչ դատարանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).