Ալեքսանդր Շերին․ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը հակամարտության հետևանքով։
Ըստ Շերինի՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:
«Անկասկած, Փաշինյանը պետք է գտնի կատարվածի պատասխանատուներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն», - ասել է Շերինը:
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել.
«Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»:
«Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», - ասել է խորհրդարանականը:
«Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, ապա պետք է ստուգում իրականացվի: Թող նա դա հաստատի որևէ փաստերով», - ավելացրել է Շերին:
«Ինչպե՞ս է հնարավոր հաշվարկել, որ 10 «Իսկանդեր» է ընդունվել, և միայն մեկն է պայթել է: Իսկ ու՞ր են մնացած ինն ընկել ու չպայթել: Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Բայց նա ամբողջ աշխարհով արդեն հայտարարել է: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է նա ընդհանրապես ընկղմվել ռազմական գործերի մեջ», - նշել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.