Գաբրելյանով․ Փաշինյանն արգելել է «Իսկանդեր» օգտագործել Ադրբեջանի դեմ
Ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը բացահայտել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասները:
«Քանի որ «Իսկանդերի» թեման շրջանառվում է, ապա կպատմեմ: Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, ես ծանր, երկար զրույց ունեցա հայկական բանակի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ես չեմ կարող ամեն ինչի մասին պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրել է այս եզակի զենքի թեման, ես գրեթե բառացիորեն մեջբերեմ այն, ինչ ասել է Օնիկը, իսկ հետո ինքներդ կորոշեք», - գրում է Գաբրելյանովը Telegram-ի իր ալիքում:
Այնուհետև նա մեջբերում է Օնիկ Գասպարյանի խոսքերը.
«Պատերազմի երրորդ օրը, որպես բանակի շտաբի պետ, որոշել էի «Իսկանդերը» օգտագործել երկու ռազմավարական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլի վրա: Փաշինյանը կտրականապես արգելեց, չնայած ռուսները հասկացրել էին, որ դա ձեր գործն է ու ձեր պատերազմն է: Շուշիի տապալումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդերներով» հարվածել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը հենց Շուշիի ստորոտում: Փաշինյանը կտրականապես արգելեց՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե միանգամից թշնամու մի քանի հազար զինվոր սպանենք: Միակ անգամն ինձ թույլատրվեց օգտագործել «Իսկանդերը» դեպի Շուշի քաղաք: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և կարողացանք մի քանի տանկ մտցնել քաղաք: Երկու օր անց հրաման եկավ ինձ՝ թողնել Շուշին և նահանջել», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.
-
2025-06-11 19:51
Координационный совет армянских организаций Франции (CCAF) выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-11 19:48
Спасатели извлекли тело пятого погибшего при взрыве газа и пожара в жилом доме в Чамбараке, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД.
-
2025-06-11 19:47
Представитель администрации Ирана Фатима Мохаджерани заявила, что Соединенные Штаты не имеют права диктовать Ирану, чем он должен обладать, и только иранцы имеют право решать, что необходимо для их национальных интересов. Фатима Мохаджерани сделала это заявление в интервью ливанскому телеканалу Al Mayadeen во вторник вечером.