ՊՆ․ Մի խումբ զինվորներ հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։
«Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը
Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈւ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։
Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.