ՄԱԳԱՏԷ. Իրանն արտադրել է 17.6 կգ 20 տոկոս հարստացված ուրան
Երեքշաբթի օրը, գործակալությունը հայտարարել է, որ Իրանն արտադրել է 17.6 կգ 20 տոկոս հարստացված ուրան: Գործակալության զեկույցում ասված է. «Հարստացված ուրանի Իրանի պաշարները կազմում են 2,967,8 կգ, ինչը 524,9 կգ-ով ավելին է, քան նախորդ երեք ամիսներին»: Այս մասին գրում է Pars Today-ը։
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում է, որ Իրանում ծանր ջրի պաշարների քանակը որոշակի քանակով տարբերվում է ՀԳԳՀԾ-ով սահմանված թույլատրելի սահմանից և կազմում է 131.4 մետրիկ տոննա:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխխոսնակ և ղեկավարի տեղակալ Բեհռուզ Քամալվանդին մեկ ամսի առաջ հայտարարել էր, որ Ֆորդոյի համալիրում ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացի վերսկսումից ի վեր արտադրվել է մոտ 17 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան:
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է նաև, որ Իրանը Նաթանզում տեղադրել է IR-4 ցենտրիֆուգններ, սակայն չի սկսել դրանց մեջ ուրանի ներկակումը:
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն անցած կիրակի պայմանավորվել են դադարեցնել Լրացուցիչ արձանագրության կատարումը և այսուհետ, գործակալության տեսուչները ստուգումները կիրականացնեն միայն պայմանագրով սահմանված կարգով, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.