Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱԿՆՀԱՅՏ ԽԻՍՏ ԱՊՏԱԿՆԵՐ ՍՏԱՑԱՎ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ
Կարծում եմ՝ այս մարդը հետևողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին։
«Գլխավոր կապիտուլյանտը և իր հարցազրույցը ոչ թե քննարկումների և մեկնաբանությունների առիթ տվեց, այլ զավեշտական անհեթեթության առիթ։ Թե Հայաստանում բարձրաստիճան զինվորականներ և հասարակության ու քաղաքական մտքի ներկայացուցիչներ, թե սովորական քաղաքացիներ, թե մեր դաշնակից Ռուսաստանում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ ժողովրդական խոսքով՝ զարմացած էին ու ձեռ էին առնում գլխավոր հողատուի երեկվա մտքի անհաջող գոհարները։ Եթե նրա մտքերը պատահականության արդյունք են կամ չիմացության, ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ՝ այս մարդը հետևողականորեն գնում է մի գծով՝ կործանել Հայաստանը, թուլացնել Հայաստանի անվտանգությունը, վատթարացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչը և անում է։ Իսկ այն, թե «Իսկանդերը» 80-ականների զենք է, բնականաբար, դա իր պարզ չիմացության ու անգրագիտության արդյունք է, որովհետև «Իսկանդերը» 21-րդ դարի զենք է, որը միայն հայկական և ռուսական բանակներն ունեն»,- նշեց նա։
Շարմազանովը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «Իսկանդերի» մասին հայ-ռուսական հարաբերությունների վրա կունենա շատ վատ հետևանքներ. «Սա այն հստակ գործի շարունակությունն է, որ նա դեռ սկիզբ է դրել Խաչատուրովի վրա քրեական գործ հարուցելով։ Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա շինծու քրեական գործ հարուցեց՝ առանց իր ռուս դաշնակցին տեղեկացնելու, արհամարհելով, դրանով արդեն իսկ հարված հասցնելով Ռուսաստանի ռազմական և քաղաքական հեղինակությանը, այսօր էլ արդեն երկրորդ հարվածն է հասցնում ռուսական ռազմական զինուժի անսարք լինելու վերաբերյալ։ Մենք տեսանք արդեն ակնհայտ խիստ ապտակներ ստացավ Ռուսաստանի պետդումայից և իշխող քաղաքական ուժից հողատու կապիտուլյանտը։ Բայց կարծում եմ՝ ռուսները դժվար թե սրանով բավարարվեն»։
Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանի քաղաքականության արդյուքնում հայկական բանակը կազմալուծվել է. «Փաստացի Արցախյան երկրորդ պատերազմում եթե չլիներ ռուսական կողմը, կկորցնեինք, ոչ միայն Շուշին, այլև ամբողջ Արցախը ու այսօր այնտեղ կլիներ ադրբեջանական դրոշը։ Սա ոչ անվտանգության, ոչ տնտեսության, ոչ սոցիալական հարցերի հետ կապ ունի՝ ջարդ ու փշուր է արել ամեն ինչ»։
Անդրադառնալավ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարություններին՝ Շարմազանովն ասաց. «Այ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել։ Էքան դուխով եք, երեք տարվա մեջ Ալիևին մի հատ թթու խոսք ասեիք։ Դուք հազիվ սեփական ժողովրդի վրա կրակելու գնահատականներ տաք, ասֆալտին ֆռելու գնահատականներ տաք»։
Լրագրողը հիշեցրեց Փաշինյանի նաև այն հայտարարությունը, որ Սյունիքում անլուծելի խնդիր չունենք, պարզապես փոփոխությունները բերում են անհանգստությունների, Շարմազանովն արձագանքեց. «Զրոն չի կարող լուծելի կամ անլուծելի խնդիրներ ունենալ, ինքը քաղաքական դիակ է, քաղաքական առումով զրո է, ինքը խնդիր լուծող չի։ Նա Հայաստանում դե ֆակտո իշխանություն չունի։ Այս իշխանությունը նոյեմբերի 9-ից էս կողմ ի՞նչ խնդիր է լուծել, անգամ գերիների քանակը չգիտեն, չեն կարողանում գերիների ցուցակ ուղարկել Մոսկվա։ Մարդ պիտի նամուս ունենա, հայտարարում է՝ ես գնում եմ Մոսկվա գերիների և անհետ կորածների օրակագով, գնում է, Ալիևը տշում է այդ թուղթն ու ասում՝ էս պիտի ստորագրես, ինքը ստորագրում ու վիզը ծուռ գալիս է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).