Ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում
Աշնանը 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ–ի շենքի դիմաց։
Ծնողները պահանջում են ԶՈւ ղեկավարությունից` իրենց երեխաներին թույլ տալ վերականգնվել պատերազմում վերապրած հոգեբանական ծանր ապրումներից հետո։ Նրանք պնդում են, որ պատերազմին մասնակցած իրենց երեխաները հիմա, երբ մի քանի ամիս է մնացել ծառայելու, ՀՀ տարածքում ծառայությունն անցնեն։
«Իմ տղան մասնակցել է պատերազմին, հետո տուն է եկել արձակուրդի ու հիմա, երբ մնացել է 5 ամիս, նրան նորից ԼՂ են տանում։ Ես չեմ ուզում Ղարաբաղ տանեն, թող Հայաստանում ծառայի, որ հանգիստ լինենք։ Ի՞նչ է, մեր երեխաները հանգստանալու կարիք չունե՞ն։ Ես տղա փախցնող չեմ բանակից` մյուս տղաս էլ ապրիլյան քառօրյային է մասնակցել, բայց հիմա այդ վիճակը չի, էլ ներվ չի մնացել»,–ասաց զինվորներից մեկի մայրը։
Մեկ ուրիշ մայր էլ բարկացած ասաց, թե ՊՆ-ն սուտ լուրեր է տարածում, թե իրենց տղաները ծառայությունից փախել են։ Կինն ասում է` եթե որևէ մեկը կերաշխավորի, որ ԼՂ գնալու ճանապարհին իրենց տղաները գերի չեն ընկնի, ուրեմն թող տանեն ԼՂ։
«Մեր զինվորներին շինանյութի ավտոմեքենաներով են ԼՂ տանում, որ չիմանան մեջը զինվոր կա։ Էսպես ո՞նց կլինի, թող երաշխավորեն մեր տղաների անվտանգությունը և բաց ապակիներով ու զինվորական համազգեստով տանեն նրանց ԼՂ։ Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում»,–ասաց զինվորի մայրը։
Ծնողներն ասում են, որ ՊՆ–ն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում` ասելով, որ փախել են զինվորները և չեն ուզում զորամաս վերադառնալ։ Նրանց խոսքով` բոլորն էլ պատրաստ են ծառայել, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.