Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ԳՇ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՉՏՐՎԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն ու կոչ արեց չտրվել իշխանության սադրանքներին:
Նա նկատեց, որ այդ հայտարարությունն ուշացած է, իսկ վարչապետը, ըստ էության, ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել՝ վստահ լինելով, որ ժողովուրդը կտրվի այդ սադրանքին:
Նրա խոսքով՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են կրակել, վկայում է այն մասին, որ իշխանությունը նախապես պատրաստել է սադրանքը: «Պետք է վերջ դնել այդ խունտայի գործունեությանը: Դա իշխանության հարց չէ, պետք է միավորվել սպառնալիքի շուրջ: Ոստիկանությունը շանս ունի շրջելու ամոթալի էջն ու պաշտպանելու ժողովրդին: Կոչ եմ անում օգտագործել ձեր պրոֆեսիոնալիզմը՝ հանուն Հայրենիքի»,-ասաց Ալավերդյանը:
Նա հավելեց, որ Փաշինյանի հույսն այժմ անհայտ կենտրոններից կոչերն են, ժողովրդին բանակի դեմ հանելը: «Սա սահմանադրական կարգի տապալում է Փաշինյանի կողմից»,-պարզաբանեց իրավապաշտպանը:
Իր հերթին, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը ընդգծեց առաջին հերթին ոստիկանության դիրքորոշման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ բանակն աջակցել է ժողովրդին: «Այլ ուժային կառույցներ ևս պետք է համարձակություն գտնեն և չկատարեն ժողովրդի վրա կրակելու Փաշինյանի հրամանները: Միմյանց դեմ ժողովրդին հանելու փորձերը վկայում են այն մասին, որ Փաշինյանը խուճապի մեջ է»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շատբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետի ու կառավարության անհապաղ հրաժարականը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке