Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդես է եկել հայտարարությամբ
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին, տեղեկացնում է News.am-ը: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։
Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին:
Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը։
Ելնելով ստեղծված պատմական անհրաժեշտությունից՝ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։
Միաժամանակ իմ հորդորն ու կոչն եմ ուղղում ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։
Պատիվ ունեմ»:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 09:30
Администрация США пытается для очень сложных проблем представить простые, схематичные решения, которые обычно не работают, заявил в интервью Sputnik Армения ведущий аналитик центра APRI Armenia Бениамин Погосян, комментируя идею передачи дороги через Сюник на аутсорсинг американской стороне.
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.